Լրահոս տղամարդկանց համար
Ամռան արեւի ազդեցությունը լիբիդոյի վրա. news.am
Որոշ մարդիկ ամռան շոգին ոչինչ չեն ուզում անել, միայն` պառկել եւ հանգստանալ, իսկ մյուսների լիբիդոն ակտիվանում է, ինչը տեղի չի ունենում տարվա այլ եղանակների: Գիտնականները որոշել են պարզել, թե օդի ջերմաստիճանն ու տարվա եղանակներն ինչպես են ազդում լիբիդոյի վրա:
Brigham and Women’s Hospital-ի (Բոսթոն) եւ Հարվարդի առողջապահության դպրոցի մասնագետները պարզել են, որ տաք ամիսներին մարդկանց մոտ սովորաբար աճում է ինտիմ կապի եւ սիրախաղի հանդեպ հետաքրքրությունը: Բանը նրանում է, որ արեւի լույսն ազդում է սերոտոնինի արտադրության վրա, որը պատասխանատու է հաճույքի եւ երջանկության զգացողության համար: Սերոտոնինի մակարդակի ավելացումը կարող է ակտիվացնել նաեւ լիբիդոն: Բացի այդ, տաք եղանակին մարդիկ ավելի քիչ են հագուստ կրում, ինչը մեծացնում է մարդու արտաքին սեռական գրավչությունը:
Բացի այդ, գիտնականների խոսքով, ամռանը մենք ավելի շատ ժամանակ ենք անցկացնում փողոցում եւ, անկախ այն բանից, թե ճշգրիտ ինչ ենք անում այնտեղ (ընկերների հետ նստում ենք փողոցի սրճարանում, հեծանվով շրջում ենք, զբոսնում ենք քաղաքով), միեւնույն է, լիբիդոն բարձրանում է: Դա տեղի է ունենում ֆիզիկական ակտիվության ավելացման եւ մարդու մաշկի վրա արեւի ճառագայթների ազդեցության շնորհիվ, որոնք խթանում են արյան մեջ մելատոնինի մակարդակի նվազումը: Մելատոնինը հորմոն է, որն օրգանիզմում արտադրվում է օրվա մութ ժամերին: Այն բարձրացնում է քնատության աստիճանը` մարդուն քնի նախապատրաստելով: Նախքան այդ պարզվել էր, որ մելատոնինը նվազեցնում է նաեւ ինտիմ կապի հանդեպ հետաքրքրությունը, այդ պատճառով ձմռան ամիսներին շատ մարդկանց մոտ լիբիդոն անկում է ապրում:
Էսթետիկ բժշկության ծառայություներ Հայաստանում
Դա Վինչի կլինիկա
|
Երևան, Ամիրյան փող., 4/6 շենք +374 10 54 82 73 , +374 55 54 82 73 +374 96 54 82 73 davinciclinic.am |
Կարդացեք նաև
Այսպիսի միտում է նկատվում պսակային անբավարարությամբ տղամարդկանց մոտ: Գերմանիայի անոթային բժշկության միության նախագահ պրոֆեսոր Քուրթ Դիմը (Curt Diehm) ներկայացրել է այնպիսի հետազոտության տվյալներ, որոնք ցույց են տալիս...
14.01.2020
Տորոնտոյի և Մակգիլլայի համալսարանների մասնագետները մկների և կամավոր մարդկանց մոտ անցկացրած փորձերի արրդյունքում եկել են այն եզրահանգման, որ ցավը կանանց և տղամարդկանց մոտ տարբեր ռեակցիաներ է առաջացնում...
06.03.2019
Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները պարզել են, որ հյուծող շոգերը բացասաբար են անդրադառնում տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Կանանց օրգանիզմի վրա շոգը նմանատիպ ազդեցություն չի թողնում...
28.11.2018
Բացի այն, որ իմպոտենցիայից տուժում է սեռական կյանքը, էրեկտիլ դիսֆունկցիայի հետ կապված որոշ հիվանդություններ, օրինակ` սրտի հիվանդությունները, կարող են մնալ չբացահայտված: Եվ արդյունքում կլինեն ողբերգական հետևանքներ...
19.03.2018
Լաբորատորիաներում սպերմատազոիդների բջիջների ստեղծման տեխնոլոգիան հույս է ներշնչում, որ կբուժվեն տղամարդկային անպտղության ամենատարածված ձևերը: Լոնդոնում Francis Crick Institute-ի գիտնականները ականջի հյուսվածքից ստեղծել են ապագա սպերմատազոիդների ցողունային բջիջներ...
17.03.2018
Ըստ գիտնականների՝ առավել բարձր ինտելեկտով տղամարդկանց սերմնահեղուկն առանձնանում է գենետիկական նյութի լավագույն որակով` համեմատած այն տղամարդկանց հետ, ովքեր ինտելեկտուալ դաշտում հաջողություններ չունեն...
14.03.2018
Ավստրալիացի գիտնականը հայտնաբերել է, որ մեկ շաբաթվա ընթացքում ամենօրյա սերմնաժայթքումը բերում է սերմնահեղուկի որակի բարձրացման, այդպիսով, լավացնելով տղամարդու բեղմնավորման հատկությունը...
14.03.2018
Ի հակառակ գիտական աշխարհում ընդունված կարծիքի՝ սպերմատոզոիդի պոչի երկարությունը միշտ չէ, որ կապված է նրա տեղաշարժման արագության հետ: Նոր հետազոտության տվյալների համաձայն՝ մանրադիտակային աշխարհում պոչի երկարությունը և ձևի կայունությունը չի անդրադառնում...
12.03.2018
Այսպիսի միտում է նկատվում պսակային անբավարարությամբ տղամարդկանց մոտ: Գերմանիայի անոթային բժշկության միության նախագահ պրոֆեսոր Քուրթ Դիմը (Curt Diehm) ներկայացրել է այնպիսի հետազոտության տվյալներ...
24.01.2017
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYfNJd4N' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ
